Դեկտեմբերին Samsung-ը կսկսի արտադրել OLED թափանցիկ էկրաններ

Չինական iNews 24 պարբերականը հավաստիացնում է, որ արդեն իսկ այս ամիս Samsung Display ընկերությունը կսկսի OLED թափանցիկ էկրանների զանգվածային արտադրությունը։ Առաջին մեծամասշտաբ պատվիրատուները կհանդիսանան ամերիկյան խոշոր խանութները, որոնք այդ OLED թափանցիկ էկրանները կօգտագործեն իրենց վաճառափեղկերին՝ իրենց ապրանքների տեսականին գովազդելու համար։

Բացի այդ` Samsung Display-ը մի շարք թանկարժեք հյուրանոցների կտրամադրի OLED թափանցիկ էկրաններ։ Արտադրանքի հիմնական մասը կունենա 55 դույմ անկյունագիծ՝ 1920×1080 պիկսել թույլատրելիությամբ։

LG Display–ը նույնպես պատրաստվում է դուրս գալ այս շուկա, ավելին` կազմակերպությունը պլանավորում է սկսել թափանցիկ էկրանների արտադրությունը մի փոքր ուշ` վերջինիս փոխարեն կենտրոնանալով հեռուստացույցերի, սառնարանների, ավտոմեքենաների և այլ արտադրանքների արտադրության վրա։ Բացի այդ` լուրեր են պտտվում, որ LG Display-ը պլանավորում է արտադրել 4K էկրաններ։

HIS հետազոտական կազմակերպության տվյալներով` արդեն իսկ տասը տարուց թափանցիկ էկրանների շուկան կգնահատվի 87 մլրդ դոլար։

Աղբյուրը` Digitimes