Facebook Messenger–ի միջոցով արդեն կարելի է տաքսի պատվիրել

Facebook Messenger–ի միջոցով արդեն կարելի է տաքսի պատվիրել

Facebook–ը շարունակում է կատարելագործել հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Messenger հավելվածը․ այսուհետ հավելվածը թույլ կտա տաքսի պատվիրել։ Պատվիրելու գործընթացը բավական հեշտ կլինի. օգտատերերը կկարողանան տաքսի պատվիրել անմիջապես զրույցի ընթացքում, ընդ որում` խոսակիցը կամ խոսակիցները կտեսնեն, թե երբ ժամանեց մեքենան:

Սոցցանցի առաջին տաքսի-գործընկերն է դարձել Uber–ը, որը գործում է բավական թվով երկրներում, սակայն դեռևս ոչ Հայաստանում։ Իսկ Messenger-ով տաքսի կանչելու ծառայությունը ներկայումս հասանելի է միայն ԱՄՆ–ում սահմանափակ թվով օգտատերերին:

Ինչպես տեղեկացնում է TechCrunch–ը, նման հնարավորություն ունի նաև չինական Wechat մեսենջերը, որի միջոցով կարելի է  է տաքսի պատվիրել Չինաստանի Uber, Didi ծառայություններից:

Աղբյուրը՝ TechCrunch