Հունվարի 12-ին Microsoft-ը կկասեցնի Internet Explorer 8,9 և 10–ի աշխատանքը

Հունվարի 12-ին Microsoft-ը կկասեցնի Internet Explorer 8,9 և 10–ի աշխատանքը

Հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 12–ին, Microsoft-ը կդադարեցնի Internet Explorer 8,9 և 10 դիտարկիչների աջակցման գործընթացը։ Աջակցման դադարեցումը ենթադրում է, որ Internet Explorer–ի վերջին տարբերակներն այլևս չեն ստանա անվտանգության թարմացումներ կամ տեխնիկական աջակցություն։

Որպես այլընտրանք՝ ընկերությունն առաջարկում է օգտագործել Internet Explorer 11-ը կամ Microsoft Edge–ը։  Վերջիններս համարվում են Internet Explorer–ի հաջորդ տարբերակները և ստեղծվել են հենց Windows 10 օպերացիոն համակարգի համար։

Աղբյուր՝ MICROSOFT