Skype-ը թաքցրել է օգտատերերի IP հասցեները` նրանց տրոլներից պաշտպանելու համար

Skype-ը թաքցրել է օգտատերերի IP հասցեները` նրանց տրոլներից պաշտպանելու համար

Skype-ի թիմը տեղեկացրել է, որ Skype-ի վերջին տարբերակում վերջերս հայտնվել է օգտատիրոջ IP-հասցեն թաքցնելու հնարավորություն: Այսպես Skype-ի վերջին թարմացումներում և ապագա նոր տարբերակներում հեռախոսների և համակարգիչների համար IP-հասցեները տեսանելի չեն լինի:

Թիմի կարծիքով` սա պետք է որ պաշտպանի օգտատերերին տրոլինգից, այլ ինտերնետային սպառնալիքներից և առավել ևս խաղամոլներից: Չնայած անվտանգության խնդիրը վերաբերվում է ոչ միայն օնլայն խաղերի սիրահարներին, բայց վերջիններիս դեպքում այն կրում է ավելի հաճախակի բնույթ:

Աղբյուրը՝ Skype