Gmail-ը դարձել է Google-ի յոթերորդ ծառայությունը, որի օգտատերերի քանակը հասել է միլիարդի

Gmail անվճար էլեկտրոնային փոստի ծառայության լսարանը հասել է ամսական մեկ միլիարդ մարդու: 2015թ.-ի մայիսին ցուցանիշը կազմել է 900 միլիոն:

Gmail-ը Google-ի յոթերորդ ծառայությունն է, որի լսարանը հասել է 1 միլիարդի։ Ավելի վաղ այս սահմանին հասել էին Google-ի որոնման համակարգը, Android-ը, Chrome դիտարկիչը, Google Play հավելվածների խանութը, Google Maps-ը և YouTube-ը: Փետրվարի 2-ին հայտնի է դարձել նաև, որ միլիարդանոց լսարան է հավաքել նաև Facebook-ին պատկանող WhatsApp հավելվածը:

Gmail-ը հանրությանը ներկայացվել է 2004թ.-ի ապրիլի 1-ին և երկար փորձարկման փուլ է անցել՝ որպես ընկերության կորպորատիվ ներքին էլեկտրոնային փոստ: Այդ ժամանակ մամուլի կողմից այն ընդունվեց որպես ապրիլմեկյան հումոր: Հաջորդիվ Gmail-ը ստացավ համաճարակային տարածում իր «ինվայթների» համակարգի շնորհիվ, որոնք նույնիսկ վերավաճառվում էին գումարով:

Աղբյուրը՝ tjournal