Samsung Gear VR-ի համար նախատեսված նոր հավելվածները

Samsung Gear VR-ի համար նախատեսված նոր հավելվածները

Այս շաբաթ Oculus Store-ում երկու խաղ, երկու նոր տեսահոլովակ և մեկ հավելված է ավելացվել: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Sheriff VR ($2.99)

Oculus Store 2

 

Սա հայկական ARLOOPA ընկերության կողմից ստեղծված նոր խաղն է վեսթերն ոճի մեջ: Ավազակների զինված խումբը պատրաստվում է հարձակվել գնացքի վրա, և Դուք, որպես այդ տարածքի շերիֆ, պետք է կանգնեցնեք նրանց:

Space Agent ($0.99)

Oculus Store 3

Chesstar Studios-ի կողմից մշակված նոր խաղ: Ճամփորդեք ֆուտուրիստական տիեզերքով մեկ Ձեր օդանավի միջոցով, սակայն զգույշ եղեք` ճանապարհին հանդիպում են որոշ խոչընդոտներ, որոնք պետք է շրջանցել` ճամփորդությունը շարունակելու համար:

Itsy ($2.99)

Oculus Store 4

Հաղթահարեք սարդերի հանդեպ Ձեր վախը այս նոր վիրտուալ թերապևտիկ խաղի շնորհիվ: Խաղի ընթացքում Դուք կշփվեք սարդերի հետ, կկատարեք առաջադրանքներ, կվաստակեք միավորներ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք: Հավելվածը մշակվել է mimerse ընկերության կողմից:

AIG Haka 360 (Video)

Oculus Store 5

Ավելի մոտիկից ծանոթացեք մոտիվացիոն haka պարին (մաորիների ցեղի ավանդական պար, որն այժմ պարում են Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի մարզիկները խաղից առաջ)՝  360° աստիճան դիտանկյուն ունեցող տեսահոլովակի շնորհիվ: Հավելվածը մշակվել է BuildVR ընկերության կողմից: Այն կօգնի օգտատերերին ծանոթանալ haka-ի պատմության հետ և հասկանալ, թե ինչ նշանակություն այն ունի Նոր Զելանդիայի ռեգբիի թմի համար:

The Reef Two Rocks Australia (Video)

Oculus Store 6

Ականատես եղեք, թե ինչպես է արևը մայր մտնում ծովի եզրին, վայելեք ծովի ձայնը, զգացեք ծովափի փափուկ ավազը Ձեր ոտքերի տակ, լսեք ծովափին խաղացող երեխաների ձայները կամ պարզապես զմայլվեք քաղաքի տեսապատկերով: Նոր 360° աստիճան դիտանկյուն ունեցող տեսահոլովակ՝ ստեղծված Viewport ընկերության կողմից:

Աղբյուրը` VRscout