Այս սարքը թույլ է տալիս Wi-Fi-ին միանալ մինչև 1400 քառակուսի մետր մակերեսի վրա

Այս սարքը թույլ է տալիս Wi-Fi-ին միանալ մինչև 1400 քառակուսի մետր մակերեսի վրա

Amped Wireless ընկերությունը հայտարարել է առաջին MU-MIMO-ով աշխատող Wi-Fi AC2600 տարածող սարքի մասին: Նորույթը կոչվում է Athena-EX: Արտադրողների խոսքերով` այն թույլ է տալիս Wi-Fi 802.11a/b/g/n/ac-ին միանալ մինչև 1400 քառակուսի մետր մակերևույթի վրա:

անտենա1

Amped Wireless Athena-EX-ի կոնֆիգուրացիայի մեջ մտնում են չորս ուժեղացուցիչներ, որոնք աշխատում են 2,4 ԳՀց դիապազոնով, չորս ուժեղացուցիչ՝ 5,0 ԳՀց դիապազոնի փոխանցմամբ, և ութ ցածր ձայնով ուժեղացուցիչ: Փոխանցման հզորությունը կարգավորվում է 15-100 տոկոսի սահմաններում: Athena-EX-ի արտադրողական կարողությունը կազմում է 2,53 Գբիտ/վ:

Սարքն ունի չորս Gigabit Ethernet պորտ, մեկ  USB 3.0 պորտ և մեկ USB 2.0: Այն արժե 220 դոլար: Նախնական պատվերների ընդունումն արդեն մեկնարկել է: Առաքումն արտադրողը խոստանում է մեկնարկել ապրիլի 12-ին:

Աղբյուրը՝ Amped Wireless