Samsung Otto. տնային ռոբոտ-օգնական՝ ինտերնետային միացմամբ

Samsung Otto. տնային ռոբոտ-օգնական՝ ինտերնետային միացմամբ

Samsung ընկերությունը ներկայացրել է Otto ռոբոտ-օգնականին, որը նախատեսված է ժամանակակից խելացի տան համար: Սարքը պատրաստված է ինտերնետային իրերի կոնցեպտի շրջանակներում, իսկ նրա հիմքում ընկած է Artik ֆիրմային սարքային հարթակը: Ռոբոտն ունի տեսախցիկ, խոսափողներ, բարձրախոսներ և փոքր էկրան՝ տեղադրված գլխում: Էկրանը ծառայում է որպես դեմքի և այլ անիմացված պատկերների ցուցադրման գործիք:

otto1

Otto-ն կարող է պատասխանել հարցերի. օգտատերերը, օրինակ, կարող են տեղեկանալ եղանակի տեսության մասին կամ լսել վերջին նորությունները: Ռոբոտը նաև կարողանում է երաժշտություն նվագարկել և համագործակցել ինտելեկտուալ կենցաղային տեխնիկայի հետ, ինչպիսին է ինտերնետին միացված օդորակիչը:

Բացի այդ՝ Otto-ն կարող է իրականացնել անվտանգության ֆունկցիա՝ նկարահանելով և օգտատիրոջ սմարթֆոնին կամ համակարգչից ցուցադրելով, թե ինչ է կատարվում տանը: Ի դեպ, ռոբոտի գլուխը կարողանում է պտտվել բոլոր ուղղություններով, ինչն էլ թույլ է տալիս հետևել ողջ բնակարանին:

Սակայն ներկայիս տեսքով Otto-ն ընդամենը նախատիպ է: Samsung ընկերությունը չի շտապում հանել սարքը կոմերցիոն շուկա:

Աղբյուրը՝ PCWorld