Հայկական Shareabit-ը կօգնի զբոսաշրջիկներին գումար վաստակել

Հայկական Shareabit-ը կօգնի զբոսաշրջիկներին գումար վաստակել

Հայկական ստարտափը մշակել է Shareabit անունով հավելված, որը կօգնի Հայաստանում և այլ երկրներում բիզնես տուրիզմի զարգացմանը: Այն նախատեսված է զբոսաշրջիկների և տեղացիների միջև փորձի փոխանակման համար , բացի այդ՝ թույլ կտա տուրիստներին գումար վաստակել տարբեր երկրներ կատարած իրենց այցի ընթացքում: 

13152769_616867558479191_1139293282_n

«Shareabit-ը հնարավորություն է տալիս օգտագործողներին տեղադրել իրենց մասին ինֆորմացիան և այլ երկրներ ճամփորդելիս կապ հաստատել տեղացիների հետ: Բացի այդ՝ զբոսաշրջիկները կկարողանան գումար վաստակել՝ կիսվելով զբոսաշրջության սեփական փորձով: Վճարումները կատարվում են փոխանցումների համակարգերի միջոցով», – ittrend.am-ի հետ զրույցում նշեց հարթակի համահեղինակ Արգիշտի Ավետիսյանը:

Այժմ թիմն աշխատում է իրավաբանական և մարքեթինգային պոտենցիալ խնդիրները կանխատեսելու և կանխելու ուղղությամբ, ինչպես նաև փնտրում է հովանավորներ: Sharebit-ը սկզբնական շրջանում լինելու է վճարովի, վճարումների 20 տոկոսն անցելու է ստարտափին: Թիմն ակնկալում է եկամուտ ստանալ նաև գովազդից և առաջարկվող այլ հավելվածներից: Հարթակը վերջնական տարբերակով կթողարկվի 2017-ի սկզբին:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը