Հայկական Lfood հավելվածը թույլ կտա ռեստորանում պատվեր կատարել` առանց մատուցողի միջամտության

Հայկական Lfood հավելվածը թույլ կտա ռեստորանում պատվեր կատարել` առանց մատուցողի միջամտության

Հայկական ստարտափներից մեկը թողարկել է Lfood բջջային հավելվածը, որը թույլ է տալիս ռեստորանում և սրճարաններում պատվեր կատարել հեռախոսի միջոցով` առանց սպասելու մատուցողի միջամտության: Հավելվածի iOS և Android տարբերակները կթողարկվեն շուտով:

Լfood-ը ներկայացնում է ռեստորանների մենյուն հարմարավետ ինտերֆեյսով:  ittrend.am-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Աբրահամ Հայրապետյանը ասաց, որ այս պահին թիմն աշխատում է հավելվածների և ռեստորանում պատվերներ ընդունող համակարգերի տեխնիկական լուծումների վրա։

«Լուծումները տեսանելի են, և շուտով կարող են Հայաստանում օգտվել մեր հավելվածից, իսկ ապագայում ծրագրում ենք նաև դուրս գալ միջազգային շուկա»,- ասաց համահիմնադիրը: Նրա խոսքով` սկզբնական փուլում ֆինանսապես շատ դժվար կլինի գործածության մեջ մտցնել այնպիսի համակարգ, որն ամբողջապես կբացառի մատուցողների գործոնը, բայց ապագայում թիմը կաշխատի նաև այդ ուղղությամբ: Հավելվածի աշխատանքը պատկերացնելու համար դիտեք տեսանյութը: