Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Word Seek HD Free

Գինը` 1.99$ – անվճար

Սա հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս շատ բառեր կազմել առաջարկվող տառերից: Խաղի ավարտին կարող եք տեսնել այն տարբերակները, որոնք բաց էիք թողել:

 

Farm Story Maker

Գինը` 2.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված մինչև հինգ տարեկան երեխաների համար: Պետք է կառուցել սեփական ֆերման` օգտագործելով տարբեր օբյեկտներ-սթիքերներ:

 

hashpic

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր շատ են սիրում լուսանկարներ անել և դժվարանում են հետո գտնել անհրաժեշտ կադրերը: hashpic-ի միջոցով կարող եք յուրաքանչյուր նկարին հեշթեգ ավելացնել, ինչը թույլ կտա հեշտորեն գտնել այն հետագայում:

 

Yarn! – A game about zombie cats

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է փրկել քաղաքը զոմբի դարձած կատուներից: Խաղի հերոսը Դուդլ անունով կծիկն է, ում պետք է օգնել հասնել նպատակին:

 

LOOPIMAL by YATATOY

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կզվարճացնի երեխաներին` թույլ տալով խաղալ տարբեր ռիթմերով պարող կենդանիների հետ: