UWC Dilijan միջազգային դպրոցը ընդգրկվել է Forbes-ի լավագույն 5-յակում

UWC Dilijan միջազգային դպրոցը ընդգրկվել է Forbes-ի լավագույն 5-յակում

UWC Dilijan միջազգային դպրոցը ներառվել է ռուս միլիարդատերերի մասնակցությամբ ստեղծված լավագույն դպրոցների Forbes-ի լավագույն հնգյակում: Այն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Forbes-ում դպրոցը նկարագրված է հետևյալ կերպով.

«2014թ-ին Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հիմնել է միջազգային դպրոցը։ UWC Dilijan դպրոց են հաճախում տաղանդավոր երեխաներ։ Այն գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և մտնում է United World Colleges միջազգային դպրոցների ցանցի մեջ։ Սա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո, աշակերտին ընդունող հանձնաժողովը կարող է ուղարկել սովորելու այլ երկիր, որտեղ ևս կա ցանցի դպրոց։ Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում են 198 ուսանողներ` աշխարհի 72 երկրներից: 2016թ. դրպոցը իր առաջին շրջանավարտներն է տվել»:

Լավագույն հնգյակում ներառվել են նաև հարուստ բարերաների միջոցներով ստեղծված այլ նախագծեր. Զիյաուդին Մագոմեդովի «Պերիմետրը» (Դաղստան), Վադիմ Մոշկովիչի «Լետովոն» (Մոսկվա), Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան» (Լիպկի), Սիրիուսը (Սոչի)։