Google-ն այլևս չի թողարկի Pixel Chromebook-եր

Google ընկերությունը այլևս չի պլանավորում թողարկել Chrome OS համակարգով աշխատող Pixel նոթբուքերը: Այս մասին հայտնել է Google-ի փոխնախագահ Ռիկ Օսթերլոհը Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress-ում:

Ընկերությունը Pixel բրենդի ներքո թողարկել է Chrome OS-ով աշխատող 2 նոթբուք: Այժմ կթողարկվեն միայն սմարթֆոններ և պլանշետներ: Ինչպես նաև ընկերությունը կատարելագործում է Chrome OS օպերացիոն համակարգը, որով կաշխատեն այլ սարքավորումներ նույնպես:

Բացի այդ էլ լուրեր են տարածվել, որ Google-ը մշակում է նոր օպերացիոն համարագ՝ Android-ի և Chrome OS-ի միասնական հիմքի վրա, որը ընկերությունը կհամատեղի այլ սարքավորումների հետ՝ smart-ժամացույցներից մինչև համակարգիչներ: