IT Chess cup 2017. ամփոփվել են մրցաշարի արդյունքները

IT Chess cup 2017. ամփոփվել են մրցաշարի արդյունքները

Ապրիլի 30-ին ավարտվեց ՏՏ ոլորտի ընկերությունների 2017 թ. շախմատի ամենամյա մրցաշարը, որը նախաձեռնել էին «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը և Հայաստանի Շախմատի ակադեմիան:

Հաղթող են ճամաչվել են հետևյալ թիմերը՝

  • 1-ին տեղ՝ «Սինոփսիս Արմենիա»
  • 2-րդ տեղ ՝ «ԲեթՔոնսթրաքթ»
  • 3-րդ տեղ՝ «Օ-Էմ-Դի»

Մրցաշարի առաջատարներն էին՝

  • 1-ին տախտակ՝ Հայկ Վարդանյան, «Գինոսի Ապարտելս»
  • 2-րդ տախտակ՝ Սիփան Մուրադյան,  «Պիքսարտ»
  • 3-րդ տախտակ՝ Գեղամ Պետրոսյան, «Սինոփսիս»

Կազմակերպիչները հույս ունեն, որ այն կդառնա առավել սիրված, և մասնակից ընկերությունների քանակը կավելանա 2018 թ. մրցաշարի ժամանակ:

Նշենք, որ այս տարի մասնակցել են 20  ընկերություններից 27 թիմեր: Մրցաշարի բացմանը ներկա են եղել նաև գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը: