Google-ն սկսել է հասկանալ հայերեն խոսք

Google-ն սկսել է հասկանալ հայերեն խոսք

Google-ը հայերեն խոսքի ճանաչում է ներդրել Android համակարգի Google App-ում, Gboard-ում: Այժմ ձայնային որոնումներ կարելի է կատարել նաև հայերենով: Google-ն իր լեզուների բազան ընդլայնել է շուրջ 30 նոր լեզվով, որոնց թվում է հայերենը, վրացերենը, ադրբեջաներենը, նեպալերենը և մի շարք այլ լեզուներ:

Google-ի բլոգում նշված է, որ ընկերությունն աշխատել է լեզվակրերի հետ, մեքենայական ուսուցման համար հավաքագրել է ձայնային արտահայտություններ: Շուտով այս լեզուները կաշխատեն ընկերության այլ հավելվածներում նույնպես, այդ թվում Google Translate-ում: Նշենք, որ Google-ն արդեն հասկանում է 119 լեզու:

Թեգեր: Gboard, Google, հայերեն