Windows 10-ում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն

Windows 10-ում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն

Windows 10-ում հայտանբերվել է վտանգավոր խոցելիություն, համակարգում ներդրված Keeper գաղտաբառերի մենեջերում հայտաբերված խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին գողանալ օգտատերերի տվյալները: Սրան ուշադրություն է դարձրել Google-ի մասնագետ Թրևիս Օրմանդին (Tavis Ormandy):

Օրմանդիի խոսքով՝ այս խնդրին նա բախվել է համակարգի միայն թեստային տարբերակում, սակայն Reddit-ի օգտատերերը քննարկումներում հայտնել էին այդ խնդրի առկայության մասին նաև գործարկված տարբերակում: Նշվում է, որ նմանատիպ խոցելիություն հայտնաբերվել է մեկ տարի առաջ նույնպես:

Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն արդեն թողարկել է նոր թարամցումը՝ ուղղումներորվ: Նա նշել, է, որ տեղյակ են այս խնդրի մասին և ծրագրավորողներն արդեն թողարկել են նոր թարմացումը իրենց օգտատերերին պաշտպանելու համար:

Դեկտեմբերի սկզբին enSilo ընկերության ներկայացուցիչները ստեղծել էին Windows-ի համար աննկատ վիրուս: Արդյունքում հակավիրուսային ծրագրերը չէին կարողանում հասկանալ, որ համակարգիչը հարձակման է ենթարկվել: Վիրուսի օգնությամբ հնարավոր էր փոխել բրաուզերի պատուհանները և այդ ճանապարհով գողանալ օգտատերերի գաղտնաբառերը: