Samsung–ը Galaxy S9 սմարթֆոնը պաշտոնապես կներկայացնի փետրվարի 25–ին

Samsung–ը Galaxy S9 սմարթֆոնը պաշտոնապես կներկայացնի փետրվարի 25–ին

Samsung–ը խոստացել է ներկայացնել նոր Galaxy S9 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացնել Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress–ի ընթացքում` փետրվարի 25–ին։ Ընկերությունը հրավիրատոմսերի վրա պատկերել է մեծ 9 թիվը «վերաիմաստավորված տեսախցիկ» արտահայտությամբ։ Սրանով պարզ է դառնում, որ շեշտը դրվել է տեսախցիկի վրա։

Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Galaxy S9, S9 Plus սմարթֆոններից մեկն օժտված կլինի կրկնակի տեսախցիկով, ինչպես Galaxy Note 8–ը։ Պրոցեսորը նոր Qualcomm Snapdragon 845–ը կտեղադրվի, նաև Apple–ի դեմքերի նույնականացման Face ID համակարգի անալոգը և մատնահետքի սկաները էկրանի տակ կներկառուցվի։ Նշվում է, որ S9–ը վաճառքի դուրս կգա այս տարվա մարտին։