Google ընկերությունը նոր փոփոխություն է մտցրել իր որոնողական համակարգում, որն այնքան էլ լավ չեն ընդունել մեծաթիվ օգտաատերեր։
Google-ը նկարների որոնման համակարգում որոշ առանձնահատկություններ է փոխել է, անհետացել է «View Image» կոճակը, որը թույլ էր տալիս նկարները ներբեռնել ամբողջական չափով` առանց վեբ–կայք մուտք գործելու։
Ընկերությունը նշում է, որ սա արվել է բազմաթիվ լուսանկարիչների ու կայքերի տերերի խնդրանքով հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանք բողոքել են, որ օգտատերերը կարող են մեկ քլիքով յուրացնել իրենց մտավոր սեփականությունը։ Այս քայլով Google-ը կստիպի օգտատերերին անցնել աղբյուր կայք և այնտեղից բեռնել նկարները։
Բացի այդ, Google–ից անհետացել է անալոգային նկարների որոնման գործառույթը։ Անալոգային պատկեր գտնելու համար այժմ անհրաժեշտ է նկարը քաշել և գցել Google-ի որոնման տողում։
Today we're launching some changes on Google Images to help connect users and useful websites. This will include removing the View Image button. The Visit button remains, so users can see images in the context of the webpages they're on. pic.twitter.com/n76KUj4ioD
— Google SearchLiaison (@searchliaison) February 15, 2018