Chrome Music Lab-ի գործիքների ցանկին ավելացել է ևս մեկը՝ Song Maker–ը, որը հնարավորություն է տալիս ձայնագրել երաժշտություն, գործիքավորել այն և ավելացնել վոկալային մաս։ Նոր գործիքի ինտերֆեյսը վանդակավոր է, որտեղ համապատասխան գույներով նոտաներ են տեղադրված։
Հորիզոնական ուղղությունը ցույց է տալիս նոտայի երկարությունը, իսկ ուղղահայացը՝ ձայնի ուժգնությունը։ Հասանելի են ստեղնաշարային, լարային, փողային, ինչպես նաև` հարվածային գործիքներ։
Ծառայությունն ունի ձայնի որակը մաքրելու և տեմպը փոփոխելու հնարավորություն։ Հարակից ձայներ ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել ներքևի աջ մասում գտնվող բարձրախոսի կոճակը։ Ֆայլը ստեղծելուց հետո հնարավոր է պահպանել և ուղարկել ընկերներին կամ ներկառուցված գաղտնագրի միջոցով այն տեղադրել կայքերում։
Song Maker–ը հեշտությամբ կարելի է կիրառել համակարգչի բրաուզերով, սմարթֆոնով և պլանշետով