Հայաստանը Sofacy կիբեռխմբավորման կողմից գրոհի ենթարկվող երկրների շարքում է

«Կասպերսկի Լաբորատորիա»-ից հայտնում են, որ Sofacy ռուսալեզու կիբեռխմբավորումը վերջին ժամանակներս իր գործունեության կիզակետը տեղափոխել է Արևելք։ Գրոհների ենթարկվող երկրների շարքում են Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Չինաստանը և Ճապոնիան։ Sofacy-ն հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների նկատմամբ։

Sofacy-ն ամենաակտիվ կիբեռլրտեսական խմբավորումներից մեկն է, որը հայտնի է նաև APT28 և Fancy Bear անվանումներով։   Վիրուսը կիրառում է թիրախային ֆիշինգ և  «ջրատեղի գրոհներ» տեղեկատվություն, այդ թվում՝ հաշվեգրերի տվյալներ, գաղտնի նամակներ և փաստաթղթեր գողանալու համար։ Խմբավորումը նաև կասկածում են վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ)  տարածման մեջ։

«Sofacy-ն երբեմն ընկալում են որպես բավական «վայրենի» և հանդուգն ցանցահենների։ Բայց, ինչպես տեսնում ենք, խմբավորումը կարող է շատ պրագմատիկ, կշռադատված և ճկուն գործել։ Արևելքում նրանց ակտիվության մասին քիչ են պատմում, բայց նրանք այդ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող միակ խմբավորումը չեն, ավելի շուտ, նույնիսկ որոշակի թիրախների նկատմամբ հետաքրքրություն ունեցող։ Կիբեռսպառնալիքների աշխարհը գնալով ավելի «խիտ բնակեցված է» դառնում, այդ պատճառով մենք ապագայում, ըստ ամենայնի, կարող ենք տեսնել ավելի շատ նման հատումներ։ Դրանով կարելի է բացատրել, թե ինչու են շատ խմբավորումներ լայնածավալ գրոհ սկսելուց առաջ իրենց զոհերի համակարգերն ստուգում սյլ ներթափանցումների առկայությունը»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հակավիրուսային փորձագետ Կուրտ Բաումգարտները։