Rolls-Royce Phantom VIII-ի թյունինգավորված տարբերակը՝ Ժնևի ցուցահանդեսին

Rolls-Royce Phantom VIII-ի թյունինգավորված տարբերակը՝ Ժնևի ցուցահանդեսին

Լյուքս դասի մեքենաների թյունինգավորմամբ զբաղվող գերմանական Mansory ընկերությունը Ժնևում ընթացող միջազգային ավտոցուցահանդեսի ժամանակ  ներկայացրել է  Rolls-Royce Phantom VIII-ի սեփական տարբերակը:
Luxury Launches կայքի փոխանցմամբ, թյունինգավորված տարբերակը ստացել է Phantom Bushukan Edition անվանումը:

Մեքենան իր սերդնակիցներից տարբերվում է ոչ միայն փոփոխված ու աչքի ընկնող դիզայնով, այլ նաև, տեխնիկական խոստումնալից բնութագրով: Ավելի է հզոր է դարձել շարժիչը՝ 6.75 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչի հզորությունը 563-ից հասցվել է 610 ձիաուժի:

Թեգեր: auto tech, car, rolls royce