Մեկնարկել է դրամահավաք՝ սատարելու «Այբ»-ի ինժեներական ակումբին

Մեկնարկել է դրամահավաք՝ սատարելու «Այբ»-ի ինժեներական ակումբին

«Այբ»-ի ինժեներական ակումբն ապրիլին մասնակցելու է ԱՄՆ-ում անցկացվող «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2018» մրցույթին և պատրաստ է բարձունքներ նվաճելու և ոսկե մեդալով վերադառնալու: Մրցույթին ներկայանալու համար թիմին անհրաժեշտ է $6000, որից $3500-ը հավաքելու համար Indiegogo.com հարթակում մեկնարկել է դրամահավաք։

«Այբ»-ի թիմը նախորդ տարիներին ևս մասնակցել է այս մրցույթին՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր ու նաև արժանանալով «Honda Innovation Award» պատվավոր մրցանակին՝ որպես լավագույն նորարարական լուծումներ առաջարկող թիմ։

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթը համարվում է ռոբոտաշինության ամենաճանաչված և երկարամյա պատմություն ունեցող մրցույթն ամբողջ աշխարհում։ Այն առաջին անգամ անցկացվել է 1986 թվականին: Բաղկացած է 13 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթի գլխավոր հովանավորը «Հոնդա» ընկերությունն է:

«Այբ»-ի թիմն այս տարի կներկայանա լաբիրինթոս անցնող ռոբոտով։

«Այբ»-ի ինժեներական ակումբի անդամներին ու գործունեությանը ծանոթանալու, աջակցելու և Հայաստանում ռոբոտաշինության զարգացման գործում ձեր ներդրումն ունենալու համար կարող եք անցնել այս հղումով։

 

 

Թեգեր: Ayb, indigogo