Բրիտանացի գիտնականները տեխնոլոգիաների օգնությամբ «կենդանացրել են» Քենեդիի ձայնը

Բրիտանացի գիտնականները տեխնոլոգիաների օգնությամբ «կենդանացրել են» Քենեդիի ձայնը

Բրիտանացի գիտնականները ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ «կենդանացրել են» Ջոն Քենեդիի ձայնը։   Sky News-ի փոխանցմամբ :

Էդինբուրգից «Ցերեպրոկ» ընկերության հետազոտողները հատուկ ծրագրի օգնությամբ վերամշակել են Քենեդու ավելի քան 800 ելույթների ձայնագրությունները, որը նրանց թույլ է տվել 0.4 վայրկյան տևողությամբ  մոտ 116 հազար ձայնային հատվածներ առանձնացնել։

Արդյունքում, նրանց հաջողվել է  ստեղծել ԱՄՆ նախագահ Քենեդու ձայնի հնչողությունը, որը հնարավոր չէ տարբերել բնօրինակից:

Աշխատանքը տևել է ավելի քան 2 ամիս: Ստացված տեխնոլոգիայով նրանք վերարտադրել են Քենեդու ելույթը, որը նա պետք է ասեր 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Ինչպես հայտնի է՝ այդ օրը նա սպանվեց։

Թեգեր: kennedy, technologies