GrayKey. սարք, որի միջոցով կարելի «կոտրել» ցանկացած Iphone

GrayKey անունն ստացած սարքը  Lightning երկու լարով  փոքրիկ մոխրագույն տուփ է, որի շնորհիվ դրան կարելի է կցել միանգամից երկու Iphone: Սմարթֆոնի «կոտրելու» գործընթացը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր` կախված նրանից, թե ինչպիսի բարդության է հասանելիության ծածկագիրը։

Երբ սարքը ավարտում է Iphone–ի ապակոդավորումը, սմարթֆոնի էկրանին գրություն է հայտնվում, որից հետո կարելի է գաջեթը կրկին միացնել GrayKey։ Սա անհրաժեշտ գործողություն է, որպեսզի սարքի ինֆորմացիան ամբողջությամբ սքանավորվի։  Ամեայն հավանականությամբ սարքը կարելի է կիրառել  iOS 11.2.5 օպերացիոն համակարով iPhone X –ի համար։
GrayKey–ի շուկայական արժեքը տատանվում է 15–30 հազար դոլարի սահմանում։ Ձեռք բերելն էլ այդքան հեշտ գործերից չէ։ Հեղինակները ասում են, որ սարքը ստեղծել են անվտանգության նպատակներով։