Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանպորստի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը նշել է, որ ՏՏ ոլորտը 2017 թվականին գրանցվել է 29,6 տոկոս աճ: Ի դեպ` 2017–ին ոլորտում հարկային արտոնություններից օգտվող 381 նոր ընկերություն է ստեղծվել։
«2017-ին իրականացվեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» և «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրերը: 2017-ին սկսվել են 2019-ին Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի՝ WCIT-ի նախապատրաստական աշխատանքները:
2018-ին ունենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը մեծացնելու ծրագրեր, մասնավորապես այս պահին նախարարությունում քննարկվում է տվյալների ստեղծման ծրագիրը, նաև փորձում ենք համագործակցել Արցախի տեխնոլոգիաների կենտրոնի հետ, աջակցել Ստեփանակերտում նոր ՏՏ ոլորտի կրթական ծրագրի մեկնարկին»,-նշեց փոխնախարարը:
Նա կարևորեց մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը և ապակենտրոնացումը. «Գյումրիում արդեն 27 ընկերություն ունենք: Մենք նպատակ ունենք այն մասնավոր ընկերություններին, որոնք ցանկություն ունեն Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղերը, ուղղորդել դեպի մարզեր»: