Յանդեքսը սկսել է Երևանում «չափել» խցանումները

Յանդեքսը սկսել է տասը բալանոց համակարգով գնահատել Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը: Նավիգատորում և Յանդեքս․Քարտեզներում հայտնվել է լուսացույց, որը բալերով գնահատում է ընդհանուր ճանապարհային իրավիճակը: 0-3 բալ՝ ճանապարհներն ազատ են, 4-6 բալ՝ երթևեկությունը ծանրաբեռնված է, 7-10 բալ՝ լուրջ խցանումներ են:

Խցանումների վերաբերյալ տեղեկատվությունը թույլ կտա արագ գնահատել ճանապարհների իրավիճակը և պլանավորել  ուղևորությունը: