26 միլիոնի ներդրում հայկական տաքսի ծառայության մեջ՝ Mail.ru-ից և Մեգաֆոնից

26 միլիոնի ներդրում հայկական տաքսի ծառայության մեջ՝ Mail.ru-ից և Մեգաֆոնից

«Մեգաֆոն» բջջային օպերատորը և Mail.ru Group-ը 26 միլիոն ներդրում են կատարում «Սիթիմոբիլ» տաքսի ծառայության մեջ:

«Մեգաֆոն»-ի ներդրումը «Սիթիմոբիլ»-ի մեջ մոտ 14 միլիոն դոլար կկազմի, իսկ բաժնեմասը կարող է հասնել 31%-ի: Mail.ru-ն 12 մլն դոլարի է ներդնում և  նախագծում կստանա 26 տոկոսը: Ընկերությունները մտադիր չեն համախմբել «Սիթիմոբիլ» բաժնետոմսերը: Ներդրումային փուլի արդյունքում «Սիթիմոբիլ» ՍՊԸ-ն ընդհանուր առմամբ 35 մլն դոլար է ներգրավել: Թե որ ընկերություններն են, բացի Mail.ru-ից և «Մեգաֆոն»-ից, մասնակցել ներդրումային ռաունդին հայտնի չէ:

Mail.ru Group-ում տաքսի ծառայության՝ իր այլ ծառայությունների հետ ինտեգրման ներուժ են տեսնում, այդ թվում նաև՝ Delivery Club-ի: «Մեգաֆոն»-ի գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի խոսքով՝ նոր նախագիծը թույլ կտա ընկերությանը բարձրացնել բաժանորդների վստահությունը եւ ifetime value-ն (ընկերության շահույթը մեկ հաճախորդից համագործակցության ամբողջ ընթացքում), ինչպես նաև շոշափելի դարձնել տվյալների փոխանցման ծառայությունը:

«Սիթիմոբիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության հիմնադիրն է Արամ Առաքելյանը: Ընկերությունը օգտվողներին առաջարկում է ամրագրել ուղեւորությունները բջջային հավելվածի կամ օպերատորի միջոցով: Այժմ ուղեւորությունների ավելի քան 65 %-ը ամրագրվում է հավելվածի միջոցով: Ընկերությունը նաև gg տաքսի ծառայության բաժնետերերից մեկն է:

Թեգեր: citiy mobil, gg taxi, mail.ru