Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մշակել են նոր սարք, որը կարողանում է կարդալ մարդկանց մտքերը:
AlterEgo անունն ստացած գործիքը նման է հեռախոսի և լսում ու արտաբերում է բառեր, որոնք մարդն ուղղակի մտածում է։
Գաջեթն աշխատում է մկանա-ծնոտային ինտերֆեյսի հիմքի վրա՝ ընթերցելով նեյրոմկանային ազդանշանները: Մերձվոկալացման շնորհիվ (բառերի մտովի արտաբերում) սարքը տարբերակում և մեկ ուրիշ սարքին ուղարկում է ռադիոազդանշանը:
Նախագծի հեղինակներից մեկի՝ ասպիրանտ Արնավ Կապուրի խոսքով՝ մշակված համակարգը մարդու ունակությունների զարգացման նախագծի միայն փոքր մասն է: