Ամենաթանկարժեք հյուրանոցը՝ տիեզերքում

Ամենաթանկարժեք հյուրանոցը՝ տիեզերքում

Orion Span կալիֆորնիական ընկերությունը աշխարհում առաջին անգամ տիեզերական  հյուրանոց է կառուցում, որը կուղարկվի  ուղեծիր:

Aurora Station անունով   հյուրանոցի շինարարական աշխատանքների ավարտին դեռ մի քանի տարի կա: Ընկերությունը նախատեսել է այն ավարտել  2022 թվականին: Հյուրանոցը բոլոր հավակնությունները ունի դառնալու  աշխարհի ամենաթանկ հյուրանոցը: Այն  նախատեսված կլինի 6 ուղևորի համար՝ 4 հյուր և 2  անձնակազմի անդամ: Հյուրանոցում 12-օրյա հանգիստը կարժենա  9.5 մլն. դոլար: Հանգստի ընթացքում տիեզերական զբոսաշրջիկները կդիտեն 16 արևածագ և մայրամուտ, ինչպես նաև կուսումնասիրեն Երկիր մոլորակը:

Aurora Station-ը կունենա   մասնավոր ինքնաթիռի չափեր, որը հետագայում կընդլայնվի: Բացի հյուրանոց լինելուց, Aurora Station-ը նաև ուսումնգիտական կենտրոն է լինելու:

Թեգեր: space hotel