OnePlus-ը առաջարկել է իր երկրպագուներին գովազդային տեսահոլովակ ստեղծել (տեսանյութ)

OnePlus -ը միշտ զարմացրել է իր յուրօրինակությամբ` օգտատերերին լսելու եզակի հնարավորությամբ։ Բիզնեսի գլխավոր նպատակը շահույթ ապահովելն է և, բնականաբար, OnePlus–ը ստեղծվել է հենց այդ նպատակով։ Բայց կարևորն այն է, որ ընկերությունը շատ չի տարվում այդ գաղափարով և պարբերաբար հաշվի է առնում նաև օգտատերերի ցանկություններն ու պահանջները։

 

Առաջ OnePlus–ին հետաքրքրում էր միայն օգտատերերի` սարքի մասին կարծիքը, պատկերն այսօր փոխվել է և չինացիները այս անգամ որոշել են  երկրպագուներին ներգրավել նաև գովազդային հոլովակի ստեղծման գործում։ Ի դեպ` գաջեթը երկրպագուների դատին կհանձնվի մայիսի 5–ին։