3 պատճառ, թե ինչու Apple Music–ը կարող է խնդիրներ ունենալ այս տարի

Վերջին ժամանակներում առաջացել են մի քանի ոչ ցանկալի պատճառներ, որոնք կարող են բացասական ազդել Apple–ի մասայականության ու հեղինակության վրա։

Google–ի նոր` YouTube–ի հիմքով  երաժշտական հարթակը

Google–ը երկար ժամանակ է` ինչ հայտնի է երաժշտական տարբեր հարթակների հետ համագործակցությամբ։ Ի դեպ` ընկերությունը վերջին շրջանում փորձում է YouTube–ը վերածել  Google Play Music–ի անալոգային տարբերակի։ Թվում է` ընկերությունը վերջապես որոշել է, թե ինչ ֆորմատ պիտի ունենա։ Նոր առաջարկը օգտատերերի դատին կհանձնվի 2018 թվականի վերջին։ Երկու հայտնի բրենդների համատեղումը կարող է վճռորոշ լինել  Google–ի համար։ Ընկերությունը կարող է մեծ հաձջողություն գրանցել և ոլորտում առաջ անցնել  Apple–ից։ Հաշվի պետք է առնել նաև այն, որ հիմա շատ օգտատերեր երաժշտություն լսում են բացառապես YouTube–ով։

Հին, բայց անվճար հաշիվենրը Spotify–ում

Վերջերս իր օգտատերերի համար տխուր նորություններով հանդես եկավ   Spotify ընկերությունը։ Երաժշտական հարթակի հեղինակները օգտատերերին առաջարկեցին նոր, անվճար գործիքնե, որոնք ունեն համեմատաբար քիչ սահմանափակումներ։

Հիմա անգամ այն օգտատերերը, ովքեր չեն վճարում պրեմիում հաշվի համար, հնարավորություն ունեն հավաքագրել իրենց սիրելի կատարումները և ստեղծել սեփական երգացանկերը։

Մինչդեռ  Apple Music կարելի է օգտագործել միայն բաժանորդագրության դեպքում։

Կոնֆլիտկներ եվրոպական հակամոնոպոլիստական օրգանների հետ

Spotify–ն արդեն երկար ժամանակ է պայքարում Apple–ի հետ այն բանի համար, որ վերջինս հարկեր է գանձում App Store-ում վաճառքի համար։

Շվեդական երաժշտական հարթակը, կարծում է, որ ամերիկյան ընկերութունը իր դիրքերն օգտագործում է ոչ առողջ մրցակցության մեջ։ Այդ իսկ պատճառով Եվրամիությունը ամերիկյան ընկերությանը խնդրել է վարել ավելի բաց ու թափանցիկ քաղականություն։