Nokia X6. շքեղ տեսքով բյուջետային սմարթֆոն

Nokia X6. շքեղ տեսքով բյուջետային սմարթֆոն

Twitter–ի անալոգային տարբերակում` Weibo–ում տարածվում են նոր Nokia սմարթֆոնների ռենդերները։  Չնայած, որ  X6 մոդելը բյուջետային տարբերակ է, բայց տեսքը խոստումնալից է։ Սարքը կստանա առանց շրջանակի էկրան և կունենա վերևի հատվածում հայտնի «այֆոնական» կտրվածքը։ Ի դեպ` կտրվածքի մասում տեղադրվելու են երկակի տեսախցիկը և սենսորներ։

Nokia X6–ը կստանա 5,8 դյույմ անկյունագծով  19:9 հարաբերակցությամբ էկրան,  USB Type-C–ի հնարավորություն, 3,5 մմ ականջակալի անցք, և  Zeiss օպտիկայով տեսախցիկ։ Սմարթֆոնի հետևի հատվածում`  աջ անկյունում կտեղադրվի ընկերության տարբերանշանը։

Գաջեթը կթողարկվի երկու տարբերակով` MediaTek Helio P60 պրոցեսորով և ավելի հզոր տարբերակով`  Qualcomm Snapdragon 636 պրոցեսորներով։ Բնականաբար, այստեղ կլինի գնային տարբերություն։ Նույնը նաև օպերացիոն համակարգի դեպքում` սմարթֆոնները կունենան կա՛մ 4, կա՛մ 6գբ օպերացիոն հիշողություն։ Ֆլեշ հիշողությունը կլինի` 64գբ և 128գբ։   Նորույթը կաշխատի Android Oreo 8.1 օպերացիոն համակարգով։

Հետևի կորպուսին գտնվող մատնահետքի սքաները կունենա օղակ։ Նորույթը Չինաստանում կցուցադրվի այսօր։

Թեգեր: Nokia, Nokia 6, nokia x6