NASA–ն լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Յուպիտերի Մեծ կարմիր բիծը։ Լուսանկարները արվել են ապրիլի 1–ին, բայց NASA–ի պաշտոնական կայքում հրապարակվել են միայն այսօր։
Լուսանկարը կազմված է երեք առանձին լուսանկարներից, որը արվել է Juno (Jupiter Polar Orbiter)–ի միջոցով։ Լուսանկարը արվել է 25 –49 հազար կմ հեռավորության վրա, սարքավորման`Յուպիտերի կողքով 12–րդ թռիչքի ժամանա։
Մեծ կարմիր հետքը ամենամեծ մակերևույթային բիծն է Արեգակնային համակարգում գոյություն ունեցող մոլորակների վրա։ Այն ունի մոտ 40 հազար կմ տարածք և 13 հազար կմ լայնություն։