«Յանդեքս Նավիգատոր»–ում ձայնային օգնական կա

«Յանդեքս Նավիգատորում» հայտնվել է ձայնային «Ալիսա» օգնականը։ Այս մասին նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ձայնային կառավարման գործառույթը մինչև Ալիսայի ի հայտ գալն էլ կար։ Սակայն այժմ ձայնային օգնականը կհաղորդակցվի վարորդների հետ, կօգնի լուծել խնդիրները, չի շեղի ճանապարհից։ Ալիսան կկառուցի երթուղին, կհուշի՝ որտեղ է գտնվում մոտակա ավտոլցակայանը, որտեղ կարելի է կայանել մեքենան։

Ալիսայի հետ կարելի է նաև  զրուցել։ Ձայնային օգնականը կճշտի հասցեն, եթե չհասկանա կամ չլսի այն։