Համացանցում տեղեկատվություն է հայտնվել iOS համակարգի վատ աշխատանքի ու բացթողումների մասին, որոնք հնարավորություն են տալիս խափանել iMessage ծառայության աշխատանքը:
iOS համակարգի օգտատերերն առաջին անգամ չէ, որ տուժում են համակարգի բագերի պատճառով: Դրանք հիմնականում կապված են Unicode-ի ստանդարների կոդավորման հետ: Էմոջիները, մյուս տարերի հետ, համակարգում անվերջանալի շղթա են ստեղծում, որը իր հերթին վերագործարկում է պրոցեսորը և շարքից դուրս հանում սմարթֆոնը կամ պլանշետը: Թե ինչպես են օգտատերերը նկատել հերթական բագը, հայտնի չէ: Ընկերությունն արդեն տեղյակ է խոտանի մասին, բայց այն դեռ չի վերացրել: Հորդորում են ևս մեկ անգամ զգոն լինել, չբացել անծանոթ նամակները, իսկ սխալի դեպքում փակել մեսինջերն ու սմարթֆոնը վերագործարկել 3D Touch-ի միջոցով:
Նման խոտան հայտնաբերվել էր ավելի վաղ փետրվարի 15-ին: Այդ շամանակ iOS և macOS համակարգերը կարելի էր շարքից հանել հդնկական սիմվոլների միջոցով: