Apple–ը նոր տարածք է փնտրում

Apple–ը նոր տարածք է փնտրում

Apple–ն ակտիվորեն նոր տարածք է փնտրում իր նոր շինության համար։ Այս մասին հաղորդում է  The Washington Post–ը։ Նախընտրելի տարածքը ընկերության համար կա՛մ Հյուսիսային Կարոլինան է, կա՛մ` Հյուսիսային Վիջինիան։

The Washington Post–ի տվյալներով  վերջին երեք ամիսներին  Apple–ն ազատ տարածք է փնտրում իր նոր շենքի կառուցման համար, որը պետք է չափերով համապատասխանի 20 հազար մարդու։ Հնարավոր է նոր մասնաճյուղը նապատեսված է լինելու հաճախորդների  և տեխնիկական  սպասարկման համար։

Դեռ հունվարին Apple–ը հայտարարել էր, որ ավելի քան 350 միլիարդ դոլար է  պատրաստվում ներդնել ԱՄՆ–ի տնտեսության մեջ և մոտ 20 հազար նոր աշխատատեղ է պատրաստվում բացել։ Ընկերությունն անցել է գործի ու խոստումները կատարելուն։

Թեգեր: Apple, Apple ne department