Երեխաներին հետևելու համար նախատեսված հավելվածը Apple–ի օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառ է դարձել

Երեխաներին հետևելու համար նախատեսված հավելվածը  Apple–ի օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառ է դարձել

Ծնողները սովորել են վստահել հավելվածներին, որոնք իրենց երեխաների մասին տվյալներ են պահօանում։ Բայց ահա  TeenSafe հավելվածն այդպես չի մտածում։ Ամենավատ բանը, որը կարող է պատահել անձնական տվյալներ պահպանող հավելվածների հետ, դա` այդ տվյալների` երրորդ դեմքին հանձնելն է։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Ռոբերտ Վիգգինսը հերթական հետազոտություն ժամանակ պարզել է, որ TeenSafe մոբայլ հավելվածը, որը ծնողներին օգնում է տեսնել, թե որտեղ են գտնվում իրենց երեխաները, հազարավոր մարդկանց տվյալներ է տարել Amazon–ի մի քանի սերվերից։

Անձնական տվյալների արատհոսքը երկու ֆայլերի միջոցով է եղել։ Առաջինում նշված է եղել անուն, մի քանի ոչ այդքան կարևոր տեղեկատվություն, իսկ ահա երկրորդում` արդեն նշված են եղել էլեկտրոնայինփոտի հասցեներ և այլն։ Սա բավական լուրջ քայլ է։

Փորձագետը նաև կասկածելի է գտել հավելվածի աշխատանքի քաղաքականությունը։ Որպեսզի այն թողարկվի iOS համակարգում պետք է անջատել Apple–ի երկակի պաշտպանության գործառույթը, որը թույլ է տալիս չարագործներին ներխուժել  iCloud։ Հավելվածի հեղինակները վերջերս նշել էին, որ հանել են այդ գործառույթը, բայց, ինչպես տեսնում ենք, դա այդնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

 

Թեգեր: Teen Safe