Volkswagen-ն ինքնավար կստեղծի Apple-ի աշխատակիցների համար

Volkswagen-ն ինքնավար կստեղծի Apple-ի աշխատակիցների համար

Apple ընկերությունը պայմանագիր է կնքել գերմանական Volkswagen ավտոկոարտադրող ընկերևության  հետ։ Խնձորային ընկերությունը պատրաստվում է Volkswagen–ից իր   աշխատակիցների համար ինքնավար ավտոմեքենաներ գնել:
Խոսքը Volkswagen-ի  արտադրած T6 Transporter–ը` ինքնակառավարվող ավտոմեքենայի վերածման մասին է։

Ավելի վաղ ամերիկյան ընկերությունը փորձել էր ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համար պայմանավորվածություն ձեռք բերել BMW-ն և Mercedes-Benz ընկերությունների հետ: Սակայն այդ բանակցությունները ոչնչի չտվեցին, առաջին հերթին՝ Apple-ի չափազանց շատ պահանջների պատճառով` ընկերությունը  պնդում էր ամբողջությամբ իրեն փոխանցել ապագա մեքենայի դիզայնի և տեխնոլոգիական բաղադրիչի վերահսկումը։

Այժմ Apple-ը հրաժարվել է նախկին պլաններից՝ կենտրոնանալով անօդաչու շաթլի ստեղծման վրա, որը կարող էր տեղափոխել կորպորացիայի աշխատակիցներին: Պարբերականի տվյալներով՝ նման ավտոմեքենայի մշակումը կլանում է Apple-ի թիմի գրեթե ողջ ժամանակը, որը ձևավորվել էր մոտ 4 տարի առաջ՝ ինքնավար ավտոմեքենայի ստեղծման նպատակով: