Apple Music–ը կունենա վեբ տարբերակ իր բոլոր գործառույթներով

Apple Music–ը կունենա վեբ տարբերակ իր բոլոր գործառույթներով

Apple Music-ում կան օնլայն վիջեթներ, որոնք թույլատրում են երաժշտություն լսել բրաուզերի վեբ տարբերակում։ Մինչ այս խնդիրն այն էր, որ երաժշտություն լսելու ժամանակը սահամանփակ էր` 30–90 վրկ։ Այսօր այդ արգելքը հանվել է։

Reddit կայքի օգտատերերից մեկը հայտնավերել է, որ վիջեթում հայտնվել է    Apple ID–ի տվյալները մուտքագրելու տեղ, որով հնարավոր է լսել ամբողջական երաժշտությունը։

Այստեղ մուտք գործելը գրեթե չի տարբերվում  iOS կամ macOS համակարգեր մուտք գործելուց։

Գաղտնաբառի մուտքագրումից անմիջապես հետո հայտնվում է ոչ միայ  երաժշտություն լսելու հնարավորությունն այլ նաև հնարավոր է երգերն ավելացնել նաև փլեյլիստում։ Այստեղ հայտնվել են նաև խաղարկումը կառավարելու հավելյալ կոճակներ։

Հնարավոր է` սրանք առաջին քայլերն են դեպի Apple Music–ի ամբողջական վեբ տարբերակ, որտեղ օգտատերերը կարող են լսել ամբողջական փլեյլիստեր և այլն։ Սա բավական կհեշտացնի օգտատերերի գործը բացի այդ Linux–ի օգտատերերը ևս հնարավորություն կունենան օգտվել Apple Musicի–ից։

 

Թեգեր: Apple, apple music, iTunes, Linus