App Store-ի վճարովի հալեվածները ստացել են փորձնական տարբերակի հնարավորություն

App Store-ի վճարովի հալեվածները ստացել են փորձնական տարբերակի հնարավորություն

 Apple ընկերությունը թարմացրել է իր օնլայն խանութի`  App Store–ի քաղաքականությունը։

Այժմ ընկերությունը թույլատրում է ներբեռնել հավելվածները թեստավորելու համար. անգամ` վճարովիները։

Ընկերություններից շատերը  համաձայն չէին Apple–ի այն որոշման հետ, որ եթե ուզում ես ունենալ այդ հավելվածն, անկախ նրանից քեզ դուր է գալու այն, թե ` ոչ, ապա վճարիր։  Դժգոհողների մի խումբ  2018–ի մայիսին միացավ և ստեղծեց   The Developers Union խումբը, որի նպատակն էր ստիպել Apple–ին փոխել քաղաքականությունը։

Պարզվեց, որ նրանց ձայնը լսելի է դարձել ընկերության ղեկավարության համար։

The Developers Union խմբին աջակցություն են հայտնել հավելված արտադրող մոտ 636 ընկերություն։