Apple-ում «երբեք չենք ցանկացել, որ մարդիկ շատ ժամանակ անցկացնեն» իրենց գաջեթներով. Թիմ Քուկ

Apple-ում «երբեք չենք ցանկացել, որ մարդիկ շատ ժամանակ անցկացնեն» իրենց գաջեթներով. Թիմ Քուկ

Apple ընկերության  ղեկավար Թիմ Քուկը կարծում է, որ իր iPhone-ից ավելի հաճախակի է օգտվում, քան պետք է: Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաընկերությանը տված հացազրույցում։

Քուկը ներկայացրել է Screen Time նոր գոծառույթը, որը ներառված կլինի iOS 12 օպերացիոն համակարգի բետա տարբերակում։ Ծառայությունը տեղեկատվություն է տալիս, թե ինչքան ժամանակ է օգատերն անցկացրել սոցցանցերում։

«Ես կարծում էի`  համեմատաբար կարգապահ եմ եղել այդ առումով»,- խոստովանել է Քուկը՝ խոսելով այն մասին, թե որքան հաճախ է ինքն օգտվում գաջեթից:

«Երբ ես սկսեցի տվյալներ ստանալ ծառայությունից, պարզվեց`iPhone-ով ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան պետք է։ Ես չափազանց շատ եմ գրպանիցս հանել իմ սմարթֆոն»։ 

Խոսելով հավելվածները կիրառելու մասին նա ասել է.

«Սարքն ինքնին կախվածություն չի առաջացնում: Կախվածություն առաջացնում է այն, ինչ դուք անում եք դրա միջոցով»:

Քուկի խոսքով՝ երբ օգտատերերը միացնեն Screen Time գործառույթը և ուսումնասիրեն գաջեթից օգտվելու հաճախության վերաբերյալ տվյալները, նրանցից յուրաքանչյուրն ստիպված կլինի որոշում ընդունել, թե ինչպես վարվել այնուհետեւ: Նրա խոսքով՝ Apple-ում «երբեք չեն ցանկացել, որ մարդիկ շատ ժամանակ անցկացնեն» իրենց գաջեթներով։

Թեգեր: Apple, Tim Cook, WWDC 2018