Uber մեքենաները արհեստական ինտելեկտի միջոցով կորոշեն ուղևորների սթափ լինելու աստիճանը

Uber մեքենաները արհեստական ինտելեկտի միջոցով կորոշեն ուղևորների սթափ լինելու աստիճանը

Uber  միջազգային տրանսպորտւային ընկերությունը որոշել է արհեստական ինտելեկտ ներդնել իր ավտոմեքենաներում, որոնք կպարզեն, թե ինչքանով է սթափ կամ խմած մեքենայի ուղևորը։

CNN–ի փոխանցմամբ, ընկերությունն արդեն ներկայացրել է պատենտը և սպասում է արտոնագրի տրամադրմանը։ Ըստ ընկերության ներկայացրած պատենտի, մեքենան սթափ լինելը կորոշի ուղևորի քայլվածքից, սմարթֆոնը բռնելու ձևից և դրանք վերլուծելով` կներկայացնի վիճակագրություն։

Ինովացիոն լուծումը կօգնի վարորդներին նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը։ Սա հնարավորություն է ստեղծում, որպեսզի վարորդը նաև հրաժարվի պատվերը կատարելուց` հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

Իհարկե, սա դեռ պատենտային տարբերակն է, բայց մոտ ապագայում, հնարավոր է` իրականություն դառնա։

 

 

Թեգեր: online taxi, taxi, Uber