Օգոստոսին Tesla-ի ավտոպիլոտն ամբողջությամբ ինքնավար կդառնա

Օգոստոսին Tesla-ի ավտոպիլոտն ամբողջությամբ ինքնավար կդառնա

Օգոստոսին Tesla ընկերությունը կթարմացնի Autopilot համակարգի ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է ընկերության էլեկտրամոբիլներում, մինչև՝ «Տարբերակ 9»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

Պատասխանելով կիսաավտոմատ ավտոպիլոտի  խնդիրներից դժգոհող օգտատերերի հարցերին, Tesla-ի պատմել է, որ ամբողջությամբ ինքնավար տարբերակը կթողարկվի օգոստոսին:

«Համակարգի  ռեսուրսներն ամբողջությամբ ուղղված են անվտանգության ապահովմանը: «Տարբերակ 9»-ի միջոցով մեր ավտոմեքենաները լիովին ինքնավար կդառնան»,- գրել է Մասկը:

Այնուամենայնիվ, նա դեռ մանրամասներ չի ներկայացրել այն համակարգի վերաբերյալ, որը կարող էր արագացնել Միացյալ Նահանգների ճանապարհների վրա ինքնակառավարվող մեքենաների հայտնվելը:

Թեգեր: Elon Mask, space x, Tesla