UBS ֆինանսական հոլդինգը պարզել է թե որ քաղաքում ինչքան ժամանակ աշխատելով կարելի է գնել iPhone X։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 16 քաղաք, 15 տարբեր մասնագիտության տեր մարդկանց ապրելակերպ, ֆինանսական միջոցներ և այլն։
Ստացված տվյալների համաձայն, UBS–ը պարզել է, թե քանի օր պետք է աշխատեն մարդիկ, որպեսզի կարողանան գնել iPhone X։ Բնականաբար, այս տվյալները նաև խոսում են տվյալ քաղաքի բնակիչների կենսամակարդակի մասին։
Վարկանշային ցուցակն այսպիսի տեսք ունեի
Քաղաք | Աշխ օրերի քանակը |
---|---|
Հոնկոնգ | 9,4 |
Դուբայ | 13,4 |
Յոհաննեսբուրգ | 36,4 |
Լագոս | 133,3 |
Լիմա | 48,2 |
Լոնդոն | 11,3 |
Մոսկվա | 37,3 |
Մյունխեն | 10,1 |
Նայրոբի | 72,2 |
Նյու Յորք | 6,7 |
Օքլենդ | 8,6 |
Պանամա | 18,7 |
Պեկին | 39,3 |
Թել Ավիվ | 12,7 |
Հելսինկի | 11,8 |
Ցյուրիխ | 4,7 |