Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա. ՀՀ վարչապետ

Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա. ՀՀ վարչապետ

ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստանում շատ մեծ պահանջարկ ունեն, քանի որ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, պատասխանելով հետևորդների հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ցանկանում ենք ներդնել, այսպես կոչված «ինվեստորի մեկ պատուհանի» մոդելը։ Այսինքն՝ լինի մեկ գրասենյակ, որտեղ արտասահմանցի ներդրողները կարող են գալ դիմել, և ստանալ ընկերության գրանցման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները և ընթացակարգերը։