Tesla-ն 4.000 աշխատակից կկրճատի

Tesla-ն  4.000 աշխատակից կկրճատի

Tesla–ի  ղեկավար Էլոն Մասկը հայտարարել է, որ բրենդի  վերակազմակերպման շրջանակում աշխատանքից կհեռացվի 4.000 մարդ: Այս մասին գրում է Business Insider-ը՝ մանրամասնելով, որ ընկերության վերակազմակերպումն իրականացվում է  շահութաբերությունն ավելացնելու նպատակով:

Ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում Մասկը մանրամասնել է, որ ծախսերը նվազեցնելու ու շահութաբերությունը բարձրացնելու նպատակով իրենք աշխատակիցների մոտ 9%-ին աշխատանքից հեռացնելու բարդ որոշում են կայացրել:

Նա հավելել է, որ 15 տարի շարունակ Tesla-ն տարեկան շահույթ չի ունեցել:

«Մենք ձգտում ենք արագացնել էկոլոգիապես մաքուր էներգետիկային անցում կատարելու գործընթացը, բայց մենք երբեք չենք հասնի այդ նպատակին, քանի դեռ չենք կարողանում կայուն շահույթ ապահովել»,- նկատել է ընկերության ղեկավարը:

Թեգեր: Elon Mask, Tesla