Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 15)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Cardinal Land 

Գինը՝ 1.99$ – անվճար

Պետք է մարզեք ձեր երևակայությունը և երկրաչափական պատկերներն այնպես դասավորեք, որ արդյունքում ստանաք կենդանիներ։ Խաղն իր մեջ ներառում է  մոտ 80 փազլ։

Voice Record – Memos

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք ձայնագրել ցանկացած ձայն, աղմուկ, ինչ ցանկանաք։ Հավելվածն ունի ժամանակակից մինիմալիստական դիզայն։ Հավելվածը նաև հնարավորություն է տալիս ձայնագրություններով կիսվել ընկերների  հետ և այլ սոցիալական ցանցերում։

 

History Events 

Գինը՝ 1.99$ – անվճար

Ներբեռնեք հավելվածն ու տեղեկացված եղեք աշխարհի պատմությանը։ Այն ամենն ինչ կատարվել է աշխարհում և կատարվում է հավաքված է մեկ վայրում։ Այստեղ կան պատմական տարեթվեր, դեպքեր, դեպքերի նկարագրություններ և այլն։