Ձերբակալվել է Audi-ի գլխավոր տնօրենը

Ձերբակալվել է Audi-ի գլխավոր տնօրենը

Երկուշաբթի ձերբակալվել է գերմանական Audi ավտոընկերության գլխավոր տնօրեն Ռուպերտ Շտադլերը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Volkswagen մայր ընկերության խոսնակին:

«Մենք հաստատում ենք, որ պարոն Շտադլերը ձերբակալվել է այսօր առավոտյան: Ընթանում են լսումներ՝ որոշելու համար նրա կալանավորման հարցը»,- ասել է խոսնակը:

Հաղորդվում է, որ Շտադլերը ձերբակալվել է դիզելային շարժիչների վնասակար արտանետումների մասին տվյալների կեղծման գործով: Մյունխենի դատախազությունն անցած շաբաթ Audi-ին մեղադրանքներ էր առաջադրել դիզելային շարժիչների հետ կապված գործի առնչությամբ և խուզարկություններ էր իրականացրել Շտադլերի և կոնցեռնի տնօրենների խորհրդի անդամներից մեկի տանը:

Թեգեր: Audi, Audi car