Թողարկվել է iOS 12-ի պաշտոնական բետա տարբերակը

Թողարկվել է iOS 12-ի  պաշտոնական բետա տարբերակը

Եթե դուք ձեր սմարթֆոնում կամ գաջեթում iOS 12 եք տեղադրել, ապա ժամանակն է այն թարմացնելու։ Apple–ն իր օգտատերերի համար թարմացումներ ունի։ iOS 12-ի առաջին բետա տարբերակում Apple–ը մի քանի սեփական արտադրության հավելված  ու տեխնոլոգիա է կիրառել։

Թարմացման հիմնական նորությունը անցյալ տարբերակի սխալների շտկումն է։ Շտկվել են  GPS համակարգի խոտանները և փոփոխվել` գեոլոկացիոն տարբերանշանները։

Այստեղ ավելացել է նաև  Downtime գործառույթը, որի շնորհիվ կարճ ժամանակով կարելի է արգելափակել գործածվող հավելվածները։ Բնականաբար, սա բետա տարբերակ է և այստեղ սխալներ ևս կան։ Օրինակ` չի աշխատում եղանակի ցուցիչի վիջեթը, Netflix–ը և CarPlay համակարգը։

Եթե այս բոլոր սխալները անտանելի են, ապա վստահաբար կարող եք մնալ iOS 11 համակարգով, առանձնակի տարբերություններ դեռ չկան։

 

 

 

Թեգեր: Apple, Beta Version, ios 12, OS