Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում աշխատել Google և Apple ընկերություններում

Glassdoor հարթակն ամեն տարի հրապարակում է մեծ ընկերությունների ղեկավարների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար անանուն հարցում են անցկացնում։ 2018 թվականին Apple–ի ղեկավար Թիմ Քուկը  43 նիշով ցածր հորիզոնականում է հայտնվել։ Իսկ Սունդար Փիչայը` 28։

Google–ի գլխավոր ղեկավարը զբաղեցնում է 45–րդ հորիզոնականը, իսկ Թիմ Քուկը` 96–րդ։

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ խնձորային բրենդի աշխատակիցներին դուր չի գալիս գաղտնիության միջավայրը, սթրեսի բարձր աստիճանը և հանձնարարությունները հերթականությամբ  կատարելու կանոնը, ինչպես նաև` աշխատանքային օրվա երկարությունը։ Շատերն էլ դժգոհում են, որ իրենց կարող են աշխատանքից զանգահարել օրվա ցանկացած պահին։

Նման խնդիրներ  Apple–ում վաղուց կային, անգամ` Սթիվ Ջոբսի ղեկավարման ժամանակ։

Օրինակ` աշխատակիցներից ոչ ոք չգիտեր, որ թողարկվելու է նոր գաջե։  iPad–ի մասին ընկերության աշխատակիցները իմացան միայն դրա շնորհանդեսի օրը։

Google–ի աշխատակիցներն էլ այլ մտավախություններ ունեն։ Նրանք վախենում են, որ Փիչայի ղեկավարման օրոք ընկերությունը ձեռք կբերի բյուրոկրատական երանգներ։ Ընկերության ներքին կանոնադրությունը չի ապահովում աշխատակիցների աճը, ինչը դժվարեցնում է նոր նախագծերի ստեղծման ու առաջխաղացման ընթացքը։ Բացի այդ ընկերությունը կարող է նաև ունենալ սիրելի և ոչ այդքան սիրելի աշխատակիցներ։